slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում հյուրընկալված ENFSI-ի պատվիրակներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին*

News_Image

Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI-ի) «Խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների» աշխատանքային խմբի (FSAAWG) 24-րդ տարեկան աշխատաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ENFSI-ի անդամ երկրների պատվիրակները «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավարության ուղեկցությամբ հոկտեմբերի 6-ին այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Ծիծեռնակաբերդ։

ENFSI-ի անդամ երկրների փորձագետները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացել են ցեղասպանության մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին, մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, տեղի ունեցած իրողություններին, ինչպես նաև հուշահամալիրի ստեղծման պատմությանը։

Եվրոպացի պատվիրակներն այցի ավարտին գրառումներ են կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Պատվավոր հյուրերի հուշամատյանում, ինչպես նաև ծաղիկներ խոնարհել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

06 October 2023